Ավտոբուսի կրկնվող վթարներ, անկատար վերահսկողություն

Այսօր Վլադիկավկազ քաղաքի հարևանությամբ վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը։ Հինգ մարդ զոհվել է։ Անցյալ տարի նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանում վթարվեց «Քինգ Դելյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսը։ Զոհվեց 9 մարդ։ երկու մարդ զոհվեց անցյալ տարվա օգոստոսի 17-ին Երևան-Անապա միկրոավտոբուսի վթարի արդյունքում։ Տրանսպորտի և կապի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին, որը խորհրդարանում դեռ չի քննարկվել։

Մեկնաբանել