«Մենուա» խումբը ստեղծվել է հայկական փողային գործիքների լայն հնարավորությունները ներկայացնելու ցանկությամբ։ Նորայր Քարտաշյանը շնորհավորում է Ամանորը՝ դուդուկների համար անսպասելի մաժորային գործով։
Նորայր Քարտաշյան և «Մենուա». Շնորհավոր Ամանոր
-
Տավուշում սկսված ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Երևան
Տավուշում օրեր տևած ցույցերից հետո այսօր ժամը 16-ին մոտ ցուցարարների խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Սարիգյուղ հատվածից մեքենաներով գնացել են Հաղարծին, որտեղ գիշերելուց հետո կշարունակեն քայլերթով գնալ Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի,- Տավուշի թեմի առաջնորդի խոսքը մեջբերում է Ազատությունը։- Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:
-
Վրաստանը կառավարող օլիգարխը` իրականությունից կտրված․ OC Media
OC Media-ի խմբագրական հոդվածը՝ թարգմանաբար Բիձինա Իվանիշվիլին, որը նախկինում գործում էր կուլիսների ետևում, այժմ արդեն սկսել է գործել բաց՝ Վրաստանի ապագայի վերաբերյալ իր մռայլ տեսլականով։ Իրականությունից կտրված և էմոցիոնալ իր ելույթում՝ լի դավադրության տեսություններով և բռնաճնշումների սպառնալիքներով, Վրաստանի իշխող օլիգարխը հստակ հասկացնել տվեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այլախոհությունը երկրի ներսում կամ Արևմուտքում իր քննադատների կողմից: Մեկուսի կյանք վարող միլիարդատերն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության «պատվավոր նախագահը» ապրիլի 29-ին իջավ Թբիլիսիի վերնամասում գտնվող իր պողպատե պալատից և երևաց հանրությանը, ինչը հազվադեպ երևույթ է։ Խորհրդարանի դիմաց Բիձինա Իվանիշվիլին բարձրացավ բեմ՝ ներկայացնելու երկրի վերաբերյալ իր ծրագրերը: Նա խոստացավ պայքարել հանուն օտարերկրյա գործակալների […]
-
Ի՞նչ է կատարվում փակ Կիրանցում
Կիրանց տանող ճանապարհը երկու օր է՝ փակ է: Բազմաթիվ ոստիկանական ուժեր շարունակում են այնտեղ հսկողություն իրականացնել, բայց ՍիվիլՆեթի թիմին հաջողվել է հասնել Կիրանց գյուղ։ Բնակիչների խոսքով՝ ընթացքի մեջ են ականազերծման աշխատանքները, շուտով կսկսեն սահմանագծել Կիրանցի հատվածը։
-
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։ Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։ Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա […]
-
Ադրբեջանը դեմ չէ Սյունիքով անցնող ճանապարհին միջազգային ուժերի ներկայությանը․ Թաշճեան
Հայաստանը տարածաշրջանային հավասարումներում որոշ չափով մեկուսացած է, այդ պատճառով սահմանազատման հարցում Ադրբեջանին փոխզիջում պարտադրելը բարդ է, նշում է քաղաքագետ, միջազգային հարցերի փորձագետ Եղիա Թաշճեանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա անդրադառնում է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի թեմային՝ նշելով, որ Բաքուն դեմ չէ, եթե ճանապարհը ռուսական ուժերի փոխարեն վերահսկեն միջազգային ուժերը, սակայն առանց որևէ հայկական վերահսկողության։ Ըստ նրա՝ եթե Վրաստանում ճգնաժամը խորանա, ապա կոմունիկացիայի հարցում Հայաստանը կարող է ենթարկվել Արևմուտքի և Չինաստանի ճնշումներին։
-
Արծվաբերդ․ խաղաղությունը, խաղողն ու մարդիկ
Արծվաբերդը Բերդի (Շամշադին) շրջանի ամենախոշոր գյուղերից է՝ 3 250 բնակչությամբ։ Այստեղ խաղողի այգիներն ավելի մոտ են ադրբեջանական դիրքերին, քան գյուղին։ Համայնքի առաջնային խնդիրը ճանապարհն է․ խոստացել են այն կառուցել։ ՍիվիլՆեթն այցելեց Արծվաբերդ, տեղացիների հետ խոսեց առօրեական խնդիրների, խաղաղության մասին։