Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին կժամանի Հայաստան։ Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրել է․
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին, ժամը 20.05 կժամանի Երևան։
Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»։
Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը մշտապես հանդես է գալիս Հայաստանում քաղաքացիական շարժումների պաշտպանությամբ։ Նիկոլ Փաշինյանի շարժման առաջին օրերից նա իր աջակցությունն է հայտնել, սակայն չի կարողացել գալ Հայաստան՝ չնայած Հանրապետության հրապարակում հավաքված բազմության կոչերին։