ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը․ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Բողոքը դեռևս չի ներկայացվել, բայց պլանավորվում է մինչ աշխատանքային օրվա վերջ մուտք անել: Բողոքը կներկայացնենք, հետո քննության արդյունքների հետ կապված ավելի մանրամասն ինֆորմացիա կլինի»,- ասել է նա:
Հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանն ասել է, որ ունի նորմալ տրամադրվածություն, մարզվում է: