Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում․ այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքէջը։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 26-ին։ Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

Կարդացե՛ք

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, սենյակից դուրս չգա՞. Փաշինյանը՝ մեղադրանքների մասին

Մեկնաբանել