Կառավարությունը նոր օրենսդրական փաթեթ է ներկայացրել ԱԺ, որով գործադիրը հնարավորություն է ստանում սեպտեմբերի 12-ին հայտարարել կարանտին: Խնդիր է դրված արտակարգ դրության չեղարկումից հետո կառավարությանը, մարզպետարաններին ու համայնքապետարաններին նոր լիազորություններով օժտել հարկ եղած դեպքում սահմանափակումներ մտցնելու՝ վարակի տարածումը սահմանափակելու համար։ Այս մասին սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։
Կառավարությունը մտադիր է սեպտեմբերի 12-ին հայտարարել կարանտին
Post navigation
Posted in: