Մանե Թանդիլյանին ԱԺ-ում փոխարինեց Ստեփան Ստեփանյանը

Ստեփան Ստեփանյանը ստանձնեց պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում փոխարինելով Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ, այդ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մանե Թանդիլյանին։

Ստեփանյանը մանդատը ստանձնեց ԱԺ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ հինգ արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Օգոստոսին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական լիազորությունները:

Մեկնաբանել