Վարչապետը վեց քայլով ներկայացրել է կամավորական ջոկատների կազմավորման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կամավորական ջոկատների ձևավորման քայլերը։ Մինչ այս նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ռազմաճակատում իրավիճակի և առաջիկա անելիքների մասին՝ կոչ անելով կազմակերպություններին, քաղաքապետերին, գյուղապետերին կազմակերպել քաղաքացիների կամավորագրումը՝ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ մասնավորապես վեց քայլ է առանձնացրել, դրանք են.

«Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել»:

Մեկնաբանել