Նա հայտարարել է, որ այդ նպատակներով Ուկրաինայում ներդրել է 50 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ Բերեզովսկին ասել է, որ զգում է իր ազդեցությունը նաև ներկայիս քաղաքական զարգացումների վրա և չի վախենում, որ ռուսաստանյան ընդդիմությունը կարող է իրեն չընդունել: Բորիս Բերեզովսկին խոստովանել է, որ կցանկանար Ռուսաստանի նախագահի պաշտոնում տեսնել լրագրող Լեոնիդ Պարֆյոնովին:
-
Երևանում մեկնարկել է «Թվապատում» մեդիա կոնֆերանսը
Մայիսի 7-ին Երևանում մեկնարկել է «Թվապատում» շարքի տասներորդ մեդիա կոնֆերանսը։ «Այս տարի «Թվապատում» մեդիա կոնֆերանսն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում Ինտերնյուսի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք նեթվորքի հետ գործակցությամբ»,- նշվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարածած հաղորդագրությունում։ «Կանոնների արվեստը» խորագրով մեդիա կոնֆերանսը թվային դարաշրջանում բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու և դրա մարտահրավերների մասին է։ Բելգիայից, Լատվիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված բանախոսները խոսել են ժամանակակից լրագրության չափանիշների ու էթիկայի, թվային գործիքների ազդեցության, ինքնակարգավորման հայեցակարգերի, խմբագրական քաղաքականության, դիմակայության և ճգնաժամերի հաղթահարման, ինչպես […]
-
Հոգևորականները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանազատման գործընթացի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։ Խորհուրդը քննադատում է բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները և նշում, որ Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին հանձնվում են միակողմանիորեն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի […]
-
Աբխազիայի արտգործնախարարին ազատել են աշխատանքից և «կանչել հարցաքննության»
OC Media Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան պաշտոնանկ է արել արտգործնախարար Ինալ Արձինբային, որը հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայություն։ Բժանիան երեքշաբթի Արձինբային աշխատանքից ազատելու մասին հրամանագիր է հրապարակել, որում նշվում է, որ նախարարությունը ժամանակավորապես կգլխավորի փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան: Նախագահի կայքը չի բացահայտում Արձինբայի հեռացման պատճառները, իսկ Արձինբան դեռ չի մեկնաբանել իր պաշտոնազրկումը: Նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո տեղական տելեգրամյան Apsny Portal ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Արձինբան հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայության կողմից, և որ նախագահ Բժանիան նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել: Արձինբան ռուսաստանցի նախկին պաշտոնյա է, որը սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ: […]
-
Աշոտը, նրա մուկը և ստեղծագրությունը Կողբում
Աշոտը Երևանից գնացել է Կողբ՝ դասավանդելու ստեղծագրություն (creative writing)։ Կարդում է, թարգմանություններ անում, դասավանդում ու լուսանկարում անծանոթ մարդկանց։ Հինգ սենյականոց բնակարանում ապրում են ինքն ու մուկը, որին հազվադեպ է տեսնում։ Կողբում ապրում են նաև մեծ երազանքներ ունեցող երեխաներ։ Աշոտն առաքելություն ունի` անել այնպես, որ երեխաները չուզեն հեռանալ Կողբից։ Ինքն իրեն երբեմն Ջոն Քիթինգն է զգում «Մեռած պոետներ հասարակությունից»։
-
Փաշինյանն ասել է՝ ինչու չի մասնակցել Պուտինի երդմնակալությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպում, երբ նա 2023 հունիսի 3-ին ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալությանը մասնակցելու: Հաշվի առնելով նաև մեր օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել եմ: Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել: Եթե հրավեր էլ ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով կազմակերպած ասուլիսը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ […]
-
Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել և հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին։ «Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր […]
-
Փաշինյանի պնդմամբ՝ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը «ձախողել է հոգևոր առաջնորդությունը»
Հայ Առաքելության եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսին։ «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, ապա դրանով նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդության գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը», – հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ «իշխանությունը չի հակամարտում եկեղեցու հետ»։ Վարչապետի խոսքով՝ հոգևոր առաջնորդություն իրականացնող հոգևորականների կողքին կան նաև հոգևոր առաջնորդությունը ձախողած և քաղաքական հայտ ներկայացրած հոգևորականներ։ «Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, ովքեր իսկապես հոգևոր առաջնորդությամբ են զբաղված, բայց, վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել», – ասաց Փաշինյանը։ Ասածը կառավարության ղեկավարը փորձել է հիմնավորել սեփական փորձով՝ պատմելով, որ բազմաթիվ շփումների […]
-
«Նոյեմբերի 9-ի իններորդ կետում չկա խոսք նրա մասին, որ որևէ
«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքավար Հանրապետության միջև կապի մասին է։ Ո՛չ, դա դրա մասին չէ»,- մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը տարաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է․ «Քանի որ այդտեղ կա առանձհատկություն երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի։ Ո՞ր ճանապարհն է ապաշրջափակել այսօր։ Մենք, ընդհակառակը, ասել ենք, որ պատրաստ ենք, և կառավարության նախագծում շրջանառվում է անցման կետերը դնելու կետը, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի […]