Նոր գործակալություն՝ Վրաստանի «տարածման» համար

Վրաստանը մտադիր է ստեղծել Միջազգային համագործակցության վրացական գործակալությունը, որի հիմնական խնդիրը արտերկրում վրացական արտադրանքի, արվեստի, պատմության, ազգային խոհանոցի և ավանդույթների պոպուլիզացումն է, հաղորդում է Грузия Online կայքը։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Հատկանաշական է, որ գործակալությունը պաշտոնապես կունենա նաև անգլերեն անվանումը՝ Georgian Agency for International Cooperation։

Մեկնաբանել