Հայ-չինական դիվանագիտական բարեկամությունը 20 տարեկան է

Ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցել են ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Չինաստանում ՀՀ դեսպան Արմենը Սարգսյանն իր ելույթում նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում երկու երկրների կողմից իրականացվել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդյունքում արձանագրվել են լուրջ հաջողություններ համագործակցության բոլոր բնագավառներում:

Ընդունելության ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը ներկայացրել է և հայկական կողմին հանձնել 20 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ժողովածուն և տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն ու հիշարժան իրադարձությունները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստվել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Մեկնաբանել