Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։ Տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։
Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են
Post navigation
Posted in:
Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։ Տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Ասյա Ահարոնյանն է։ Ասյայի ընտանիքը լքել է տունը սետպեմբերի 25-ին։ Ճանապարհին նրանց մեքենան անսարք վիճակում է հայտնվել, և ընտանիքի անդամները ստիպված՝ տեղավորվել են անցնող տարբեր մեքենաներում։ Կիսված ընտանիքը այդ երկար ճանապարհն անցել է մեծ դժվարությամբ և վերամիավորվել միայն Գորիսում։
Սիվիլնեթի հաղորդավար Պատրիկ Էլիոթը և մեկնաբան Էրիկ Հակոբյանը քննարկում են Ադրբեջանի հետ սահմանային գործընթացը Տավուշում, անդրադառնում Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան ներկայացված հայցին և ադրբեջանական գերությունում Ռուբեն Վարդանյանի հացադուլին։ Հարցազրույցի պահին Ռուբեն Վարդանյանը դեռ չէր դադարեցրել հացադուլը։
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ստելլա Մեհրաբեկյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին և Ղազախստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը։
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Al-Jazeera-ին։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցերի։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ -Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո: -Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ […]
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։ #CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։ Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ […]
Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հրաժարվում է բացատրել, թե ինչո՞ւ է որոշել ձեռք բերել Volkswagen ID 6 Crozz մեքենա։ Ավելին, համայնքապետը նախապայմաններ է առաջ քաշել ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանելու համար՝ անտեսելով տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված պահանջները։ Ասլան Ավետիսյանը խիստ անորոշ և անհասկանալի պնդումներով առաջարկել է հերքում հրապարակել ՍիվիլՆեթի այն հրապարակման մասին, որը վերաբերում էր իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելուն։ Ապրիլի 17-ին գրել էինք, որ Ավետիսյանի համար ծառայողական Volkswagen ID 6 ամենագնացը ձեռք է բերվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող «Շին կորտ» ընկերությունից։ Գնման գործընթացը կազմակերպվել էր էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Տեխնիկական բնութագրում Արարատի քաղաքապետարանը նշել էր կոնկրետ մակնիշի […]