Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ԳԱԱ-ի` քաղաքագիտության բաժինը: 2018 թվականի փետրվար-հունիս ամիսներին վարժողական ծրագիր եմ անցել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում և Եվրոպական խորհրդարանում: Աշխատել եմ ՀՅԴ Բյուրո երիտասարդական գրասենյակում, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամում` որպես մշակութային ծրագրերի ղեկավար: ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2020 թվականին:
Անուշ Հովհաննիսյան
-
Ճանապարհը փակած կիրանցիները բերման են ենթարկվել, ականազերծում է իրականացվում
Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած կիրանցիներին, հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա տեղեկացնում է, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Ներքին գործերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության Տավուշի բաժին է տարվել 31 քաղաքացի։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և […]
-
Գաղթող ընտանիքի բաժանումն ու վերամիավորումը․ «Մուկլիմանդիլ» #12
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Ասյա Ահարոնյանն է։ Ասյայի ընտանիքը լքել է տունը սետպեմբերի 25-ին։ Ճանապարհին նրանց մեքենան անսարք վիճակում է հայտնվել, և ընտանիքի անդամները ստիպված՝ տեղավորվել են անցնող տարբեր մեքենաներում։ Կիսված ընտանիքը այդ երկար ճանապարհն անցել է մեծ դժվարությամբ և վերամիավորվել միայն Գորիսում։
-
Անբարենպաստ այս իրավիճակը այս կառավարության որոշումների արդյունքն է
Սիվիլնեթի հաղորդավար Պատրիկ Էլիոթը և մեկնաբան Էրիկ Հակոբյանը քննարկում են Ադրբեջանի հետ սահմանային գործընթացը Տավուշում, անդրադառնում Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան ներկայացված հայցին և ադրբեջանական գերությունում Ռուբեն Վարդանյանի հացադուլին։ Հարցազրույցի պահին Ռուբեն Վարդանյանը դեռ չէր դադարեցրել հացադուլը։
-
Ամերիկան ձեռքը պահում է հայ-ադրբեջանական գործընթացի պուլսին
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ստելլա Մեհրաբեկյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին և Ղազախստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը։
-
Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Al-Jazeera-ին։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցերի։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ -Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո: -Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ […]
-
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։ #CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։ Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ […]
-
Ինչո՞ւ է Արարատի քաղաքապետի համար գնվել Volkswagen ID6, երբ քաղաքապետարանն
Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հրաժարվում է բացատրել, թե ինչո՞ւ է որոշել ձեռք բերել Volkswagen ID 6 Crozz մեքենա։ Ավելին, համայնքապետը նախապայմաններ է առաջ քաշել ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանելու համար՝ անտեսելով տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված պահանջները։ Ասլան Ավետիսյանը խիստ անորոշ և անհասկանալի պնդումներով առաջարկել է հերքում հրապարակել ՍիվիլՆեթի այն հրապարակման մասին, որը վերաբերում էր իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելուն։ Ապրիլի 17-ին գրել էինք, որ Ավետիսյանի համար ծառայողական Volkswagen ID 6 ամենագնացը ձեռք է բերվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող «Շին կորտ» ընկերությունից։ Գնման գործընթացը կազմակերպվել էր էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Տեխնիկական բնութագրում Արարատի քաղաքապետարանը նշել էր կոնկրետ մակնիշի […]