Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ավագյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ էր կանչվել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։