«Հայաստանում գործում է ապօրինի գույքի բռնագանձման ամենակոշտ մեթոդը»

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում ներդրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենակոշտ մեթոդը: Այն, կարծում է փաստաբանը, կարող է վերադարձնել հանրությունից գողացվածի միայն փոքր մասը, այնինչ մեծ մասը դուրս է հոսել Հայաստանից և դժվար էլ վերադարձվի հայկական տնտեսություն: Կառավարությունը, նշում է մեր զրուցակիցը, պետք է գնա համագործակցային եղանակով՝ ստեղծելով պայմաններ ապօրինի ծագում ունեցող գույքն ու ակտիվները Հայաստանի տնտեսություն վերադարձնելու համար: Կոշտ մեթոդը Գրիգորյանն առաջարկում է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում:

Մեկնաբանել