Պատրաստեց Լիա Ավագյանը
Փաշինյանի իշխանության «կարծրացման» ու Ադրբեջանում հեղափոխության հիմքերի շուրջ․ զրույց Վիգէն Չըթըրեանի հետ
Post navigation
Posted in:
Պատրաստեց Լիա Ավագյանը
«Ես կիսում եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, և դրա համար պետք է բոլոր բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում, և որոնք իմիջիայլոց հրապարակային են։ Այդ սկզբունքները շարադրել և ստորագրել։ Եվ ես այդ տարամաբանությանը համաձայն եմ»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին անդրադարձավ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նա նշեց, որ եթե ակնհայտորեն չի խոսում պայմանագրի ստորագրման ժամկետներից, նշանակում է՝ «դա դեռ տեղի չի ունեցել»։ Փաշինյանը հույս հայտնեց, որ մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպմանն առաջընթաց կարձանագրվի։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանային ապահովության ծրագիրը կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում․ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագիրը բավականին ընդարձակ է, երեք ուղղությամբ է լինելու աջակցությունը՝ տուն կառուցելու, տուն ձեռք բերելու համար և հիփոթեքային վարկ ունեցողներին նույն չափաբաժնով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև տարեցների համար սոցիալական բնակարանի ապահովման ուղղությամբ, այսինքն՝ մարդկանց բնակարան կտան, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա։ «Բազային գումարը, որ պետք է հատկացնենք մեկ անձին, 3 միլիոն դրամ է, բայց դա գործակիցներով ավելանալու է մինչև 5 միլիոն դրամ։ Գործակիցը տարբեր բնակավայրերից, գոտիականությունից և այլ հանգամանքներից է կախված»,- ասաց Փաշինյանը։ […]
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթին դեպի Երևան։ «Սա հանուն մեր իրավունքների պայքար է, գոյաբանական պայքար։ Այն, ինչ տեղի է ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,-ասաց Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն: «Ես դրա մասին մանրամասն ասել եմ։ Այս պրոսեցը նաև հակադրվում է մեր շահերին։ Ինչո՞ւ։ Ստեղծվում է կարծրատիպ՝ իբր իրականացվում է օրինական սահմանազատում։ Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպություններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսին անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքին՝ մի քանի անգամ շեշտելով, որ «ակնկալում են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանք»։ «Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, որ չեմ պատկերացնում, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին։ Նույն բառապաշարով չէ, դրա հինգ տոկոսի չափով, և հնարավոր լինի ՌԴ-ում շարունակել եթերը։ Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառված բան է»,- նշեց նա։ Փաշինյանը շեշտեց նաև, որ դա բխում է նաև ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում […]
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների պահանջին` կասեցնելու Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը: Այդ պահանջն առաջադրող ուժերին Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանի հետ պատերազմ սադրելու և Հայաստանի տարածքներն օկուպացնելու միջոցով երկրում իշխանափոխության հասնելու մտադրության մեջ: «Ինչ վերաբերում է այդ թվում հոգևորականների կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը: Այսինքն՝ կասեցվի Հայաստանի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը: Այսինքն` կասեցվի Հայաստանի ինքնիշխանության հաստատման գործընթացը», – մայիսի 7-ի հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ նման որոշումն անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի: «Դրանից հետո լինելու է մեկ պարզ բան՝ սկսվելու է պատերազմ: Դրա անխուսափելի հետևանք է լինելու», – ասաց վարչապետը։ «Այն […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հրավիրած ասուլիսին անդրադարձավ Տավուշում սահմազատման մասին հարցին, մասնավորապես՝ ինչ քարտեզներով է այն տեղի ունենում, և ինչու Բաքուն չի համաձայնվում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում։ Ըստ նրա՝ դա առաջիկայում Ալմաթիում (նախկին Ալմա-Աթա) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայանալիք հանդիպման օրակարգի թեմաներից է։ Փաշինյանը նշեց, որ այդ հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է, որն ընդունված է երկու երկրների կողմից։ Փաշինյանն այն անվանեց անշրջելի իրողություն։ Սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ այն տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա։ «Նախկինում ասել ենք, որ չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ […]
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամաբ երևանյան ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2024-ի մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ոսկանյանի հետ, նրան ձեռքով անհարգալից ժեստ են ցույց տվել, վերցրել են հեռախոսը, այն վերադարձրել և քաշքշել՝ «պատճառելով ֆիզիկական ցավ»։ Քրեական վարույթը նախաձեռնվել է խմբի կազմում խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով։ Ոսկանյանը ճանաչվել է տուժող։ Ոսկանյանը, անդրադառնալով միջադեպի պատճառներին, նախկինում նշել էր, որ վստահ է՝ տեղի ունեցածը իր մասնագիտական գործունեության հետ է կապված։