2020-ի պատերազմի ժամանակ արված տեսանյութը տարածվում է որպես նոր

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում մի շարք օգտատերեր տարածում են տեսանյութ, որը ներկայացվում է որպես վերջին օրերին ադրբեջանական զինվորների կողմից գրավված համայնքային շինություն կամ զորամաս։

Ֆեյսբուքում այդպիսի միայն երկու գրառումները ներկայում ունեն 200-ից ավելի տարածում։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է տարածվող տեսանյութը և պարզել, որ այն հին է և նկարահանված է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Տեսանյութը 2020-ի 44-օրյա պատերազմից է

Ադրբեջանական ինստագրամյան էջերից մեկում դեռ 2020-ի նոյեմբերի 10-ին հրապարկվել էր նույն սենյակում արված լուսանկարը, որտեղ երևում են տեսանյութի նույն դետալները՝ դրոշը, ոսկեգույն գավաթը, գրասեղանը, աթոռներն ու առաստաղի լույսերը։



Լուսանկարի տակ նշվում է, որ դրանում պատկերված ադրբեջանցի զինվորներից մեկը՝ Ռովսան Հասիմովը, զոհվել է։

Բացի այդ նույն տեսանյութը «Տիկտոկ» սոցիալական ցանցում կրկին հրապարակվել էր (արխ.) դեռ երեք ամիս առաջ՝ 2022-ի հունիսի 18-ին։

Մեկնաբանել