Հայաստանում տնտեսական ակտիվությունն ութ ամսում հասել է 13,9%-ի

Հայաստանում պահպանվում է տնտեսական ակտիվության աճի բարձր դինամիկան: Այս տարվա հունվար-օգոստոսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 13,9%, իսկ օգոստոսին անցյալ տարվա օգոստոսին նկատմամբ՝ 18,5%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ տվյալների՝ համեմատաբար բարձր աճ է արձանագրվել արդյունաբերությունում: Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ռուսական կապիտալով «ՎՏԲ Հայաստան բանկին» պատկանող Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցմանը՝ հուլիսին ոլորտն աճել է 23,3%-ով՝ ութամսյա տվյալներով արձանագրելով 9,2% աճ:

Հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտում առկա դրական տեղաշարժերով։ Շուրջ մեկ ամիս առաջ այդպիսի գնահատական էր տվել Էկոնոմիկայի նախահար Վահան Քերոբյանը:

Այս տարվա հունվար- օգոստոսին երկնիշ աճ են գրանցել հետևյալ ոլորտները․ շինարարություն՝ 14,2%, առևտրաշրջանառություն՝ 13,6%, ծառայությունների ոլորտ՝ 27,1%, էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 16,6% և արտաքին առևտրաշրջանառություն` 56,2%:

Ընդ որում, արտահանումն աճել է 52,9%-ով, իսկ ներմուծումը՝ 58,2%-ով: Հուլիսին գրանցվել է արտահանման շեշտակի` 2,1 անգամ աճ, որը մասնագետները բացատրում է դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

Մեկնաբանել