Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հաղորդում է ՊՆ-ն։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
-
Ֆրանկոֆոն Աճարկուտի փոքր ուրախությունները
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում գումար աշխատելու հիմնական միջոցը սինդրիկ հավաքելն էր ու ծառատումները։ Երկուսն էլ այլևս հնարավոր չեն։ Տասներկու հոգանոց դպրոցում օտար լեզուն խորհրդային ժամանակներից ֆրանսերենն է, թեև ֆրանսերեն իմացող աշակերտ դպրոցը դեռ չի տվել։ Իսկ գյուղատնտեսության հետ կապված խնդիր Աճարկուտում չկա այն պարզ պատճառով, որ չկա գյուղատնտեսություն։
-
Տեղի է ունեցել ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման արարողությունը
Մայիսի 15-ին Խոջալուում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ բարձրաստիճան զինծառայողներ: Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարվել էր 2024-ի ապրիլի 17-ին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում էին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին […]
-
Արյունաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից, ըստ պնդման՝ քաղաքական պատճառով
Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանն աշխատանքից ազատվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու և Բագրատ սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար։ Գևորգ Թամամյանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ այդկերպ իր դժգոհությունը հայտնելով Սամվել Դանիելյանի ազատման կապակցությամբ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Սամվել Դանիելյանը Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 7-ին։ Նախարարի հրամանով այսօր՝ մայիսի 15-ին, Դանիելյանի հետ պայմանագիրը լուծարվել […]
-
Սյունիք, Քարաշեն․ նոր բնակարաններ, հին հոգսեր և հույսեր
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղում նոր թաղամաս է կառուցվում։ Տեղի համայնքապետարանը «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին Քարաշեն գյուղի պահուստային ֆոնդի հողերից հատկացրել է 7 հա հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել բնակելի 30 տուն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար և մոդուլային դպրոց՝ 144 աշակերտի համար։ Գուղում 18 տուն էլ կառուցում է սահմանամերձում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրով։
-
Մոսկվան ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտություն է տեսնում
Մոսկվան անհրաժեշտ է համարում ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսումը։ Այդ մասին News.ru կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»,- հայտարարել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակում հաջողվել է զգալի արդյունքների հասնել, մասնավորապես, 2023-ի հունիսին ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ։ «Մենք գործնականում հասել ենք համապարփակ, հավասարակշռված պայմանավորվածության, սակայն գործընթացը կանգ առավ ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո […]
-
Հայաստանն ու Հնդկաստանը նախատեսում են պաշտպանական հարցերով աշխատանքային խումբ ստեղծել
Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցություններն են տեղի ունեցել՝ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 14-ին Երևանում կայացած խորհրդակցություններին մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ «Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով […]
-
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «ռուսական օրենքը». լարված իրավիճակ Թբիլիսիում
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը»։ Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները լայնածավալ բողոքի ցույց են սկսել՝ անտեսելով ոստիկանության կոշտ գործողությունները։ Ուժայինները ցուցարարներից պահանջում են հեռանալ՝ սպառնալով կիրառել ջրցան մեքենաներ, գազ, լուսաձայնային նռնակներ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու շաբաթվա ընթացքում պետք է կա՛մ ստորագրի օրենքը, կա՛մ վետո կիրառի։
-
Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Արուս Ադամյանն է։ Արուսը 15 տարուց ավելի է՝ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա իր «Վարանդա թրավլ» կազմակերպությամբ աշխատում էր Արցախի ներքին և արտաքին տուրիզմի ասպարեզում։ Պատմում է իր աշխատանքի դժվարությունների մասին 2020-ի պատերազմից հետո ու շրջափակման ընթացքում, ներկայացնում իր անձնական պատմությունն ու կորուստը վերջին պատերազմի ու Արցախը լքելու օրերին։