Թույլատրվել է Ոսկու շուկայի գործունեությունը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է 4 օր առաջ փակված Ոսկու շուկայի գործունեությունը։

Փետրվարի 9-ին տեսչական մարմինը հայտարարել էր շուկայի աշխատանքները դադարեցնելու մասին, քանի որ այն շահագործվում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

«Պարզվել է, որ վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ հետագա գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել