Թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։

Տեսչական մարմնից նշում են, որ ուսումնասիրություն է իրականացվել «Մալաթիա» տոնավաճառում՝ պարզելու, թե որքանով են շտկվել խնդիրները։

«Պարզվել է, որ վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացվել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» («Մալաթիա» տոնավաճառ) ընկերության հետագա գործունեությունը»։

Մեկնաբանել