Լավրով-Միրզոյան հանդիպումը Մոսկվայում՝ մարտի 20-ին․ հայտնի է օրակարգը

mirzoyan-lavrov meeting in yerevan

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է ներկայացրել Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի` Մոսկվա սպասվող այցի և հանդիպումների օրակարգի վերաբերյալ։

«Մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին տեղի ունեցած ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ կողմերը «մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցությունը զարգացնելու հետագա քայլերը, համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ»։

«Նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի արդիական հարցերի շուրջ, միջազգային տարբեր հարթակներում գործողությունների համակարգում, և, իհարկե, քննարկման առանցքում կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը»,- հավելել է նա։

Մեկնաբանել