«Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը լավ բանի չեն հանգեցրել»․ Զախարովա

«Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, որոնք հատկապես արագացված ռեժիմով են առաջ մղվում, երբևէ ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությանը։

«Հարցեր են առաջացնում, թե ինչով է պայմանավորված նրանց հանկարծակի մեծ ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Նախկինում, առաջին հերթին ԵՄ-ի կողմից, հարավկովկասյան խնդրին առանձնակի հետաքրքրություն ոչ ոք չէր ցուցաբերում։ Հիմա կարծես թե փոխվել է իրավիճակը։ Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, որոնք հատկապես արագացված ռեժիմով են առաջ մղվում, երբևէ ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։ Անհրաժեշտ է իմանալ տարածաշրջանի, հակամարտության, ժողովուրդների պատմությունը»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատում է եռակողմ ձևաչափերով։ Ըստ նրա՝ երեք երկրների ղեկավարների հանդիպումների ընթացում ձեռքբերված համաձայնագրերի փաթեթն «անվիճելի ճանապարհային քարտեզ է»։

«Ռուսաստանը չի փորձում որևէ բան ձևավորել, մենք հետևողականորեն առաջ է շարժվում նախանշված ծրագրով, իրականացնում ենք ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումն ու հավասարակշռված լուծումների մշակումը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել