Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 53-րդ հորիզոնական

Քիչ առաջ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով և գտնվում է 53-րդ տեղում:

Նշենք, որ մեր հավաքականի առաջիկա երկու մրցակիցները` Մալթան և Բուլղարիան, նույնպես առաջիմել են և համապատասխանաբար զբաղեցնում են 139-րդ ու 89-րդ տեղերը:

Հատկանշական է, որ լավագույն եռյակն անփոփոխ է` Իսպանիա, Գերմանիա, Անգլիա: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր մրցակից Իտալիայի հավաքականը շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում:

Մեկնաբանել