2008 թվականից ի վեր Հայաստանը հոկտեմբերի 4-ին տոնում է Կենդանիների համաշխարհային օրը: Այս տարի կազմակերպվել էին մանկական համերգ, շների ցուցադրություն և այլ միջոցառումներ:
Կենդանիների համաշխարհային օրը Երևանում
Post navigation
Posted in:
2008 թվականից ի վեր Հայաստանը հոկտեմբերի 4-ին տոնում է Կենդանիների համաշխարհային օրը: Այս տարի կազմակերպվել էին մանկական համերգ, շների ցուցադրություն և այլ միջոցառումներ:
2023-ի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33 980, ինչը 2022-ի տարեսկզբի համեմատ ավել է 12 992-ով կամ 61,9%-ով: Այդ մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023 թ.-ին» հետազոտությունից: Համաձայն հետազոտության՝ 61,9% աճի առնվազն 44,2 տոկոսային կետը պայմանավորված է օտարերկրացիների, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով․ «Արդյունքում, օտարերկրացիների մասնաբաժինը ՏՏ ոլորտի վարձու աշխատողների կառուցվածքում 2022-ի հունվարի 4,1%-ից 2023-ի դեկտեմբերին հասել է 27,3%-ի»,- նշվում է աշխատանքում։ 2023-ի տարեվերջի դրությամբ ոլորտում աշխատող օտարերկրացիների 89%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 3%-ը՝ Իրանի, 2%-ը՝ Բելառուսի․ «Հարկ է նշել, որ ՏՏ ոլորտի ՌԴ քաղաքացի աշխատողների թիվն իր առավելագույնին […]
Հայաստանը մոտ 6,1 միլիոն դոլար կծախսի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման համար։ Այս միջոցառման ծախսերի համար նախատեսված էր 2,2 միլիարդ դրամ, բայց կառավարությունը որոշել է ևս 179 միլիոն դրամով ավելացնել միջոցառման բյուջեն։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կհատկացվի մոտ 2,4 միլիարդ դրամ։ «Տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Միջոցառման անցկացման վայրերի («The Dvin» համալիր և «Seven Visions» հյուրանոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) վարձակալումը՝ ընդհանուր արժեքը՝ 419,2 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել անմիջապես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար միջնորդ պետք չէ, քանի որ նրանք «հենց իրենց սեփական շահերն են սպասարկում»։ Այդ մասին Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում տեղի ունեցած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» թեմայով Միջմշակութային երկխոսության վեցերորդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։ «Երեսնամյա հակամարտությունից հետո Հայաստանում նույնպես հասկանում են, որ մենք Հարավային Կովկասում խաղաղություն ենք ցանկանում։ Այն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման միջոցով կարող է ձեռք բերվել», ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ երկու կողմերի միջև արդեն սկսվել են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ «Մինչ ես այստեղ ելույթ եմ ունենում, այդ գործը կատարվում է։ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր մտքերը․ – Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը: – Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ ՀՀ դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով։ – Մենք եկել ենք այն եզրակացության, որ փլուզվող միջավայրում Հայաստանի անվտանգության գործոնը լեգիտիմությունն է։ – Մենք մեր անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա: Մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա։ – Մենք ի վերջո պետք է որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և […]
Կիրանցում տեղի ունեցող իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․ Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած կիրանցիներին, հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա տեղեկացնում է, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Ներքին գործերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության Տավուշի բաժին է տարվել 31 քաղաքացի։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված […]