Ցույցեր, ծեծկռտուք և գործակալների փնտրտուք․ ինչ է կատարվում Վրաստանում և ինչու 

Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Մինչ պատգամավորները քննարկում էին օրենքը, Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին բողոքի ցույցի։ Ինչո՞ւ է Վրաստանի կառավարող ուժը գնում ոչ հանրահաճո քայլի։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի թիրախում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են։ Կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացվում է արտասահմանից, պետք է որակվեն օտարերկրյա գործակալ։

Տեսանյութում օգտագործվել են կադրեր Aliq Media, OC Media լրատվականներից։

Credits: Ruptly

Մեկնաբանել