«Վեր ասիմ՝ վախում չենք, սուտ կըլլի, ասիմ՝ վախում ենք, էլի սուտ կըլլի»․ սահմանամերձ Մովսեսի առօրյան

Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի 89-ամյա Սարգիս Ապերյանը միշտ այստեղ է ապրել։ Նրանց տնից երևում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղը։ Սահմանի ամենամոտ տներից է ու սովորաբար կրակահերթերի ժամանակ հայտնվում է թիրախում։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած կրակահերթից նրանց տունը ևս վնասվել է։ Սահմանային վերջին լարվածությունից հետո մարդկանց առօրյան շարունակվում է։ Մոտ 1200 բնակիչ ունեցող այս գյուղում աշխատատեղերի պակասն ու ջրի սակավությունը ամենամեծ խնդիրներից են։

Մեկնաբանել