LIVE – CIVILNET
ԼՐԱՀՈՍ
-
Սահմանազատումը, տավուշյան ցույցերն ու Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, անդրադառնում է նախորդ շաբաթ տարածված կեղծիքներին՝ Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայում իբր ադրբեջանցիներ լինելու և Բագրատ Սրբազանին թիրախավորող կեղծ տեղեկություններին։Կարդալ ավելին...
-
Փաշինյանն ու Ալիևը չեն Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի ավանդական շքերթին․ այսօր հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի կարողանա մասնակցել շքերթին, չի մասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա հենց վերջերս՝ 10 օր առաջ էր Մոսկվայում, նրա հետ անցկացվել են սերտ շփումներ, հինգժամյա շփում նախագահների միջև։ Դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանում հենց այդ օրերին անցկացվելու է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- ասել է Ուշակովը։ Մայիսի 6-ին […]Կարդալ ավելին...
-
Կրեմլում մեծապես կարևորում են Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Կրեմլում մեծ կարևորություն են տալիս մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը․ այսօր հայտարարել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կօգնի շատ բան հստակեցնել երկկողմ հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթաժողովին, նույն օրը կայանալու է Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը։ «Ուզում եմ շեշտել, որ մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս հենց այս երկկողմ հանդիպմանը, որը, իմ պատկերացմամբ, կօգնի բազմաթիվ բաներ հստակեցնել»,- ասել է Ուշակովը։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Կրեմլում ակնկալում են բազմաթիվ խնդրահարույց հարցերի անկեղծ քննարկում։ «Վերջին շրջանում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում կուտակվել են […]Կարդալ ավելին...
-
Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները […]Կարդալ ավելին...
-
Ինչ են մտածում սահմանազատման Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Հայաստանն Ադրբեջանի հետ սկսել է սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Տավուշից, որի բնաիչները բողոքում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ։ Ինչ են այս ամենի մասին մտածում սյունեցիները՝ ՍիվիլՆեթի ռեպորտաժում։Կարդալ ավելին...
-
Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Հայաստանն ու Հունգարիան համաձայնության են եկել փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու շուրջ։ Այդ մասին մայիսի 6-ին Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսություններ։ Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք երկու երկրներում»,- ասել է Սիյարտոն։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս տարվա հուլիսիս տրվելու է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ […]Կարդալ ավելին...
-
2023-ի սեպտեմբերի պատերազմն Արցախում․ Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Հայկ Ղազարյան ՍիվիլՆեթը շարունակում է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի դրվագները։ Այս անգամ կներկայացնենք Մաճկալաշեն-Կարմի Շուկա ուղղությունը։ Այս դիրքերում պահպանություն էր իրականացնում Մարտունու շրջանի բնակչությունից կազմված 31-րդ աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հիմնական դիրքերն են եղել՝ №322-ը, 321-ը, 320-ը և 319-ը (տե՛ս՝ Պատկեր 1)։ Գումարտակի հրամանատարն էր Սամվել Պետրոսյանը։ Այդ հատվածը Ամարասի վանքի մոտ գտնվող երկու՝ 324 և 323 մարտական դիրքերի շարունակությունն է (տե՛ս` Պատկեր 1), որին ՍիվիլՆեթը անդրադարձել է «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում։ Պատերազմի սկիզբը 31-րդ աշխարհազորային գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանը պատմում է, որ պատերազմից առաջ աշխարհազորի ընդհանուր հրամանատարը հաղորդագրություն էր ուղարկել, […]Կարդալ ավելին...
-
Արցախից՝ Մովսես․ «Խաղաղություն լինի, Մայիս 06, 2024
LIVE – CIVILNET Սեպտեմբերի տեղահանությունից հետո Մովսես գյուղում հաստատվել է արցախցի յոթ ընտանիք՝ երեսունյոթ հոգի։ Այստեղ է ապրում Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղից տեղահանված Էդգար Բեգլարյանի ընտանիքը։ Կինը հենց Մովսես գյուղից է. հարս էր գնացել Արցախ, այսօր էլ կրկին Մովսեսում է։ Ապրում են անհատույց տրամադրված տանը, որը մտադիր են հետագայում գնել։ Հիմնական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ ու հույս ունեն, որ դա կդառնա իրենց ապրուստի միջոցը։Կարդալ ավելին...