Պուտինին սիրում են Ռուսաստանի՝ մեծ տերության կարգավիճակի համար․ հարցում

Ռուսական «Լևադա» վերլուծական կենտրոնի իրականացրած հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 36%-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վաստակն է համարում Ռուսաստանի՝ մեծ տերության կարգավիճակի վերադարձը, հաղորդում է BBC-ն։

Հարցվածների գրեթե 1/3-ը՝ 28%-ը, Պուտինի վաստակն է համարում աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացումը, 24%-ը՝ անջատողական տրամադրությունների հաղթահարումն ու երկրի փլուզման կանխումը, իսկ 11%-ը՝ օրենքի և կարգուկանոնի ամրապնդումը։

Այն, որ ՌԴ նախագահը չի կարողացել ապահովել եկամուտների արդարացի բաշխում՝ հօգուտ հասարակ մարդկանց, վստահ է հարցվածների 43%-ը, իսկ 25%-ը համոզված է, որ նրան չի հաջողվել ամրապնդել օրենքն ու կարգուկանոնը։

Այն, որ մեկ տարվա ընթացքում Պուտինն ավելի շատ լավ բան է արել, քան վատ, վստահ է 65%-ը։ Հակառակ կարծիքին է 18%-ը։

Մեկնաբանել