Սենատը հաստատել է Ջոն Բրենանին ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 7-ին հավանություն է տվել Ջոն Բրենանի թեկնածությանը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:

ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնն ազատվել էր Դեյվիդ Պետրեուսի սկանդալային հրաժարականից հետո:

Բրենանը ԱՄՆ-ում հակաահաբեկչական ոլորտի ամենափորձառու մարդկանցից մեկն է: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նա գլխավորել է Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը: Արաբերենի վարժ իմացությունն ու արաբական աշխարհին լավ ծանոթ լինելը նույնպես նրա կարևոր առավելությունն է: Ըստ լրատվամիջոցների` Բրենանը եղել է ԿՀՎ-ի ղեկավարի գլխավոր հավակնորդներից մեկը 2008թ., սակայն այդ ժամանակ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է այդ գաղափարից` Կոնգրեսում Բրենանի հաստատման հարցում դժվարություններից խուսափելու համար: Սենատորներն անխուսափելիորեն կսկսեին արգելափակել նրա հաստատումը Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության ժամանակ (2001-2009 թթ., երբ Բրենանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԿՀՎ-ում) գաղտնի բանտերի և բանտարկյալների կտտանքների վերաբերյալ հարցերով: Այս բոլոր թեմաները բարձրացվել են ներկայիս լուսմներում:

Մեկնաբանել