Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես՝ Փարիզում

Այսօր Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատասխան ռեգիոնալ խմբերը. այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Արևելաեվրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈւՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիներ։

Ցուցահանդեսին, որը տևելու է մինչև մարտի 20-ը, Հայաստանի հետ մասնակցում են նաև Ֆրանսիան, Բոլիվիան, Հնդկաստանը, Մարոկկոն, Եթովպիան, Բելառուսը և Նիդեռլանդները։

Մեկնաբանել