«Ազգային կինո» մրցանակ` «Ջուղա» ֆիլմին

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին, ասված է «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոնի» տարածած հաղորդագրությունում:

Մրցանակը շնորհվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից պատմական Ջուղայի պատմությունն ու աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը մատչելիորեն ներկայացնելու և միջազգային հանրությանը սթափության կոչ անելու համար:

Մեկնաբանել