Թուրքիայում բնակության իրավունք ունի 861 հայաստանցի ընտանիք

Թուրքիայում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել Հայաստանից տեղափոխված 861 ընտանիք, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը` մեջլիսում պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է թուրքական Vatan պարբերականը:

Գյուլերն ասել է, թե այդ թիվը ներառում է ինչպես Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ իրավունքով Թուրքիայում աշխատանքի թույլտվություն են ստացել, այնպես էլ երկրում ուսանող հայերը: Թուրք նախարարը չի հստակեցրել բնակության իրավունք ունեցող հայերի կոնկրետ թիվը:

Նշենք, որ Թուրքիայում բնակվում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ` առանց բնակության թույլտվության:

Մեկնաբանել