Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 27-ին աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը՝ թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը: Այն սահմանվել է 1961թ. Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) 9-րդ կոնգրեսում, սակայն նշվում է 1962-ից:

Կազմակերպության գործունեությունը, ըստ կանոնադրության, ուղղված է «ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդմանը, աշխարհի թատերական գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»:

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին ուղերձը 1962թ. գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոտը (1889-1963 թթ.):

«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվել՝ ողբերգություն և կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները:

Թատերական ներկայացման մասին առաջին հիշատակությունը թվագրված է մ.թ.ա. 2500 թ.: Առաջին թատերական ներկայացումը տեղի է ունեցել Եգիպտոսում, որի սյուժեի հիմքում ընկած էին եգիպտական դիցաբանության կերպարները, ինչն էլ հիմք է դրել կրոնի և թատրոնի միջև սերտ կապին:

Մեկնաբանել