Զինծառայողներ տեղափոխող մեքենա է շրջվել. ՊՆ

Ապրիլի 8-ին` ժամը 10:25-ի սահմաններում, N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետևանքով խցիկում գտնվող 2 և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: