Apple-ը մինչև տարեվերջ կներկայացնի Mac Pro-ի թարմացված տարբերակը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մինչ 2013թ. վերջ կներկայացնի իր ամենահզոր Mac Pro համակարգչի թարմացված տարբերակը, հաղորդում է Mac Daily News-ը: Խոսքը բոլորովին նոր համակարգչի մասին է: Աղբյուրը նշում է, որ նորույթը կփոխարինի արդեն գույություն ունեցող Mac Pro համակարգչին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հատկանշական է, որ Mac Pro-ն Apple-ի ամենահզոր և թանկ համակարգիչն է: Այս համակարգչի քառամիջուկ պրոցեսորով, 6 Գբ օպերացիոն հիշողությամբ, 1 Տբ կոշտ սկավառակով և 1 Գբ հիշողությամբ AMD Radeon HD 5770 տեսաքարտով տարբերակի արժեքը $2,5 հազ. է: Վեցմիջուկանոց տարբերակն արժե $9 հազ.:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Mac Pro-ն թարմացվել է 2012թ. հունիսին, սակայն համակարգիչը նոր տեխնոլոգիաներ չէր պարունակում: Ըստ փորձագետների` ամերիկյան ընկերությունը վերջին տարիներին կենտրոնացված է բջջային սարքավորումների արտադրության վրա, որի պատճառով Mac Pro-ի թարմացումները դանդաղ են կատարվում:

Մեկնաբանել