ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ, ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ազատ է արձակվել: Նա վերադարձել է ցուցարարների մոտ, հանդիպել նրանց Ազատության հրապարակում:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը հաջորդող երթին մասնակցող տասնյակ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանություն՝ նրանց մի մասն ազատ է արձակվել միայն ժամեր անց: