ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն այս ամռանը կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Հաղորդում է Calcio Mercato-ը։
Շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ մեկնել է Թուրին։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի՝ Իբրահիմովիչի և Մարկո Վերատիի հետ փոխանակության հարցը։
Ամենալուրջ խնդիրը շարունակում է մնալ Իբրահիմովիչի աշխատավարձի հարցը, ով իր ներկայիս ակումբում տարեկան 12 մլն եվրո է ստանում։