Դավութօղլուն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղյան խնդիրը

Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համատեղ նախաձեռնությունների և ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 16-ին Թուրքիա էր ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ապրիլի 17-ին Ստամբուլի Չըրաղան պալատում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական Son.dakika կայքի` հանդիպմանը կողմերը խոսել են նաև Հարավային Կովկասում տիրող դրության մասին և մասնավորապես` անդրադարձել Ղարաբաղյան հակամարտությանը: Համատեղ մամուլի ասուլիսին Դավութօղլուն ասել է, թե Լավրովի հետ քննարկել են Ղարաբաղյան խնդիրը:

Հանդիպմանը Լավրովն ու Դավութօղլուն անդրադարձել են Սիրիայիում տեղի ունեցող իրադարձություններին` նշելով, որ անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը և խաղաղություն հաստատել:

Մեկնաբանել