Evernote-ը գաջեթներ կթողարկի

Ինտերնետային տվյալների պահպանման Evernote ծառայությունն այսուհետ կզբաղվի գաջեթների արտադրությամբ, հաղորդում է Mashbale-ը: Այս մասին Տոկիոյում անցկացված տեխնոլոգիական համաժողովի ընթացքում հայտարարել է ընկերության ղեկավար Ֆիլ Լիբինը:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սարքավորման մասին է խոսքը: Գաջեթների արտադրությունը կսկսվի 3-4 տարի հետո: Ընկերությունն անձամբ չի զբաղվի դրանց հավաքմամբ, սակայն կստեղծի դրանց դիզայնը:

Evernote-ը վերջերս դարձել է նաև Google Glass «խելացի» ակնոցի առաջին բջջային ծրագրերից մեկը:

Հիշեցնենք, որ 2013թ. մարտին հաքերեները փորձել էին կոտրել ծառայությունը: Evernote-ը հնարավորություն է տալիս օգտատերերին պահպանել ոչ միայն տեքստային հաղորդագրությունները, այլև ինտերնետի ամբողջական էջերը: Հաքերային այս հարձակման հետևանքով Evernote-ը ստիպված էր «զրոյացնել» 50 մլն օգտատիրոջ գաղտնաբառերը: Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հաքերային հարձակման հետևանքով ծառայության տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

Մեկնաբանել