Toshiba-ն թողարկվել է գերճշգրիտ էկրանով առաջին ուլտրաբուքը

Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Toshiba ընկերությունը ներկայացրել է Windows օպերացիոն համակարգով աշխատող գերճշգրիտ` Pixel Pure էկրանով առաջին KIRAbook ուլտրաբուքը, հաղորդում է TechCrunch-ը:

Ուլտրաբուքն ունի 13,3-դյույմանոց էկրան, աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով, և քանի որ այս հարթակն ունի սենսորային գործառույթ, ապա հավելյալ վճարի դեպքում ուլտրաբուքը հնարավոր է գործարկել նաև սենսորային համակարգով: Էկրանի պիքսելների խտության առումով KIRAbook-ը քիչ է զիջում MacBook Pro Retina նոութբուքներին: Համեմատության համար նշենք, որ Apple-ի OS X-ով և Google-ի Chrome OS-ով աշխատող համակարգիչներն այս հնարավորությունը չունեն:

Նշենք, որ Toshiba KIRAbook ուլտրաբուքն ունի Intel Core i5/i7 պրոցեսոր, 256 Գբ հիշողությամբ SSD կուտակման սարք, 8 Գբ օպերացիոն հիշողություն, ստեղնաշարային LED լուսավորման համակարգ: Առանց սենսորային համակարգի` ուլտրաբուքը կշռում է 1,2 կգ, ինչը նշանակում է, որ այն գրեթե 200 գ-ով ավելի թեթև է MacBook Air-ից:

2013թ. մայիսի 3-ից KIRAbook ուլտրաբուքը հնարավոր կլինի ձեռք բերել ԱՄՆ-ի ինտերնետ խանութներում կամ Toshiba-ի պաշտոնական կայքում: Մայիսի 12-ից նորույթը կհայտնվի մանրածախ առևտրի շուկայում, որի արժեքը կտատանվի $1,6 հազ-ից $2 հազ-ի միջակայքում:

Մեկնաբանել