Վրաստանի ճակատագիրը նաև Ջավախքում է որոշվում. Սաակաշվիլի

Բոլոր խոսակցությունները, թե մենք պետք է վավերացնենք ինչ-որ նոր փաստաթղթեր, արհեստականորեն Ջավախքը կանջատեն Վրաստանից: Ապրիլի 18-ին այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը արդեն երկու օր է՝ Ջավախքում է, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Սաակաշվիլին նշել է, որ կողմ է Ռուսաստանի հետ բաց հարաբերություններին, սակայն ինքնինշխանության թեմայով «խաղերը»՝ կապված Ռուսաստանի հետ, Եվրոպայի նկատմամբ երկակի մոտեցումները բարդ իրադրություն կստեղծեն, եթե ժամանակին չկանգնեցվեն:

«Այս մասին հայտարարում եմ՝ քաջատեղյակ լինելով հարցից, քանի որ տարածաշրջանի զարգացման գործում ես սիրտ ու հոգի եմ դրել: Սա ժամանակակից Վրաստանի պատմության ամենից քիչ պատմած մասերից է: Այն, ինչ տեղի է ունեցել, ինչին մենք հասել ենք, կատարվել է լուռ, առանց աղմուկի և գովազդի: Հիմա, աղմուկ բարձրացնելով, դա կարող է փոշիացվել, եթե Վրաստանը չպահպանի ինքնիշխանությունը և դեպի Եվրոպա ուղեգիծը: Այս այցից հետո այդ հեռանկարի մեջ ես ավելի համոզվեցի: Սա մեր ժողովուրդն է, և նրան պետք է ամեն կերպ աջակցել, թույլ չտալ ուրիշներին «քիթը» այստեղ մտցնել: Դրա պոտենցիալը դեռևս առկա է: Քանի դեռ ես նախագահ եմ, դա տեղի չի ունենա, սակայն բոլոր միտումները մենք պետք է համատեղ դադարեցնենք, քանի որ Վրաստանի ճակատագիրը որոշվում է նաև Ջավախքում», -ասել է Սաակաշվիլին:

Մեկնաբանել