Բոստոնի ահաբեկիչներն այլ հարձակումներ էլ էին նախապատրաստել

Լուսանկարը՝ http://www.bbc.co.uk-ից:

Բոստոնի ոստիկանության կոմիսար Էդվարդ Դևիսը հայտարարել է, որ Թամերլան և Ջոհար Ցարնաևները, որոնց կասկածում են բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ իրականացրած պայթյունի համար, այլ հարձակումներ էլ էին նախապատրաստել:

«Պայթյունների վայրում թողնված փաստական ապացույցների՝ չպայթած ռումբերի և դրանց չափերի հիման վրա՝ մենք պատճառներ ունենք կարծելու, որ նրանք այլ մարդկանց վրա ևս ծրագրում էին հարձակում գործել: Ներկա պահին անձամբ ես այդպես եմ կարծում»,- ամերիկյան CBS հեռուստաալիքին, ըստ BBC-ի, ասել է Դևիսը:

Ապրիլի 16-ին Բոստոնում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է երեք հոգի, ավելի քան 170-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել