Հրդեհ Հանրապետական ծննդատանը

Ապրիլի 24-ին` ժամը 06:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս, հաղորդում են ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել` 06:53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով` մոտ 12 քմ:

Նշված ինստիտուտում SOS հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:

Մեկնաբանել