Քուրդ պատգամավորն առաջարկում է Ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել է Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել:

Ըստ Bianet.org-ի` քուրդ պատգամավորի` Մեջլիսին ուղղված առաջարկում նշվում է,  որ 1915թ. հայերի տեղահանությունից հետո տեղի ունեցած կոտորածների մասին  քննարկումները շարունակվում են ամբողջ աշխարհում, որոշ երկրներ այն ճանաչել են որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան այդ իրադարձություններն  ուսումնասիրելու համար անհրաժեշտ քայլեր դեռ չի ձեռնարկել:

Քուրդ պատգամավորը կարևորել է նաև այդ ժամանակի արխիվների ուսումնասիրությունը: