ԱՄՆ-ի բնակչությունն աստիճանաբար աղքատանում է․ Pew Research Center

ԱՄՆ-ում ընտանիքների մեծ մասը դառնում է ավելի աղքատ, ինչը հատկապես նկատելի է վերջին մի քանի տարիների օրինակի վրա, վկայում են ամերիկյան Pew Research Center հետազոտական ընկերության նոր հետազոտության արդյունքները, որոնք հիմնված են Մարդահամարի բյուրոյի ամենաթարմ տվյալների վրա։

Համաձայն մասնագետների հաշվարկների՝ երկրում ընտանիքների 93%-ի ակտիվների միջին արժեքը կրճատվել է 2011թ․ մինչև $133 817՝ համեմատ 2009թ․ $139 896-ի։ Նկատի է առնվում ամբողջ ընտանեկան ունեցվածքի արժեքը՝ տներ, մեքենաներ, անշարժ գույք, բանկային հաշիվներ և ֆինանսական այլ ակտիվներ՝ հանած բոլոր պարտքերը։

Նոր տվյալները հատկանշական են նախևառաջ նրանով, որ տարիները, որոնց մասին խոսվում է, պաշտոնապես համարվում են ԱՄՆ-ում տնտեսական առողջացման շրջան այսպես կոչված Մեծ ռեցեսիայից հետո։ Թվերը հաստատում են, որ հասարակ ամերիկացիների համար այդ «առողջացումը» նշանավորվել է ընտանեկան բարեկեցության նվազմամբ, այլ ոչ թե աճով։

Իսկ ահա ամերիկյան հասարակության վերնախավը իսկապես շարունակել է հարստանալ։ Երկրում առավել ունևոր ընտանիքների 7%-ի ակտիվների միջին արժեքը այդ նույն ժամանակահատվածում աճել է 28%-ով՝ մինչև $3 173 895։ Եթե 2009թ․ այդ ընտանիքներին պատկանել է ընդհանուր առմամբ երկրում ամբողջ սեփականության 56%-ը, ապա 2011-ին՝ արդեն 63%-ը։

Համապատասխանաբար՝ ԱՄՆ-ում նկատելի մեծացել է ունեցվածքային անհավասարությունը։ 2009թ․ հասարակության վերնախավը մնացած բանկչությունից ավելի հարուստ է եղել միջինը 18 անգամ, իսկ երկու տարի հետո՝ արդեն 24 անգամ։

Մեկնաբանել