Շտեմարանները հասանելի են էլեկտրոնային տարբերակով. ԿԳՆ

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում` այս հասցեով:

Հիմք  ընդունելով 2013թ. ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում ևս բացվել է «Շտեմարան» ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը, հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: