Բուրջանաձեի կարծիքով՝ Սաակաշվիլին վախենում է իրենից

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղյակ է, որ երկրին վնասող իր բոլոր քայլերի համար պետք է պատասխան տա, և «Ժողովրդավարական շարժումն» այն ուժն է, որը թույլ չի տա նրան անպատիժ մնալ, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Բուրջանաձեի խոսքով՝ հենց այդ հանգամանքով ու վախով է պայմանավորված Սաակաշվիլիի՝ Վախթանգ Կոլբայայի թեկնածությունը Աբխազիայի վարչապետի պաշտոնում չհաստատելու որոշումը: Բուրջանաձեի խոսքով՝ Սաակաշվիլին՝ եթե կարծում է, որ երկրում հակապետական ուժ է գործում, չպետք է թույլ տա դրա գոյությունը:

Սաակաշվիլին Աբխազիայի գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել էր, որ նպատակահարմար չի համարում իր համաձայնությունը տալ Կոբայայի նշանակմանը, քանի որ «վերջինս այս մի քանի տարիների ընթացքում եղել է քաղաքական շարժման առաջնորդ, որը վնասել է Վրաստանի ազգային շահերին և կապված է եղել Աբխազիան օկուպացրած ու 2008-ի պատերազմը սանձազերծած ուժի հետ»:

Մեկնաբանել