ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվել է չինարենի օրը

Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք ու լրագրողներն ապրիլի 26-ին ավելին իմացան չինարեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում «ՄԱԿ-ում Չինարենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Միջոցառման նպատակն է նպաստել մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը ՄԱԿ-ում, ինչպես նաև երիտասարդներին դաստիարակել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների խիստ կարևոր դերի մասին, որոնցով երկրագնդում տարածվում է ՄԱԿ-ի ուղերձը:

Ավելի քան 100 ուսանողներ երգերով ու այլ կատարումներով մասնակցել են չինարենը ներկայացնող միջոցառմանը, ցուցադրել չինարեն գեղագրություն: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ)` Հայաստանում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ:

Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպան Թիան Չանչունը և ԵՊԼՀ Ռեկտոր Գայանե Գասպարյանը և Կոնֆուցիուսի համալսարանի տնօրեն Նաիրա Գրիգորյանը խոսել են ՄԱԿ-ում չինարենի օգտագործման, հիանալի չինական ավանդույթների, մշակույթի և Հայաստանում չինարեն սովորելու հնարավորությունների մասին:

«Ես իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն չինարենի նկատմամբ»,- ասել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավարությունը և ուսանողները ստացել են ՄԱԿ հանրային տեղեկատվության վարչության կողմից հատուկ ձևավորված հավաստագրեր:

Որոշ հաշվարկներով ավելի քան 1,4 մլրդ մարդ աշխարհում Մանդարին չինարենի բնիկ կրողներ են: Չինարենը աշխարհում տասը ամենաշատ խոսվող լեզուներից երկրորդն է:

Մեկնաբանել