Պակիստանում պայթյունների հետևանքով զոհվել է ութ մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում որոտացել է ևս երկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է նվազագույնը ութ մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

Կոհատ քաղաքում ռումբը տեղադրված է եղել մայիսի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածու Նուր Աքբարի նախընտրական շտաբի մոտ: Փեշավարի արվարձանում պայթյունը որոտացել է Նասիր Խանի նախընտրական շտաբի մոտ:

Առայժմ որևէ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Արդեն մի քանի թեկնածու ենթարկվել է հարձակումների «Տալիբան» շարժման կողմից բանակի` շարժման դեմ ուղղված ռազմական գործողություններին աջակցելու համար:

Ավելի վաղ` ապրիլի 27-ին, նվազագույնը հինգ մարդ զոհվել էր և մի քանի տասնյակ մարդ տուժել էր մի շարք պայթյունների հետևանքով Կարաչի քաղաքում:

Մեկնաբանել